Հասարակություն

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել են տան փակ պատշգամբը (մոտ 45 քմ)՝ գույքով, խոհանոցը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 55 քմ)։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական