Հասարակություն

Ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում

Ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ինչպես և կանխատեսվել էր, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։

Ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմում է.

Շիրակում՝ 5-25 սմ,

Գեղարքունիքում՝ 3-20 սմ (Սեմյոնովկա՝ 44 սմ),

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում՝ 50-100 սմ,

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47 սմ, ​

Արագածոտնի նախալեռներում՝ 4-17 սմ,

​Կոտայքի լեռնային շրջաններում՝ 35-55 սմ,

​Կոտայքի նախալեռներում՝ 13-16 սմ,

​Տավուշում` 1-15 սմ,

​Լոռիում՝ 4-23 սմ,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19 սմ,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 12-14 սմ,

Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 1 սմ,

Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ 2-4 սմ,

Արմավիրում՝ 5-10 սմ,

Արարատում՝ 3-6 սմ,

​Երևանում՝ 10-15 սմ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական