Հասարակություն

3 զոհ․ 2 վիրավոր․ ՆԳՆ-ն Շիրակի մարզի ավտովթարից մանրամասներ է հայտնել

3 զոհ․ 2 վիրավոր․ ՆԳՆ-ն Շիրակի մարզի ավտովթարից մանրամասներ է հայտնել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Mercedes-Benz և Lada մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր 2 զոհի և 3 վիրավորի մասին։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական