ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրառում է արել.
«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ այս տարվա առաջին ձյունը։ Տեղադրում եմ նաև օդի որակի ցուցանիշը, որն այսօր բարելավվել է տեղացած ձյան ազդեցությամբ։ Պետք է հիշել, որ այս ցուցանիշը փոփոխվում է եղանակային պայմաններից կախված։
Սա, իհարկե, չի նշանակում, որ կառավարությունը անելիք չունի օդի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակում։ Խոսքը մեր իրազեկված լինելու և ռիսկերը օբյեկտիվ գնահատելու մասին է։ Իսկ դրսում արդեն նախատոնական, հեքիաթային տրամադրություն է»։