Դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը 2-ամյա տղա երեխա է, որը տանը ժամը 11։00-ի սահմաններում խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակ, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։