Հասարակություն

Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 11։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները։ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու տուժածի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական