«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Եվս երկու կարևոր աստղագիտական իրադարձություն 2026թ. հունվարի 3-ին. տեղի կունենա կրկնակի աստղագիտական իրադարձություն ամբողջ աշխարհի դիտողների համար: Super Wolf Moon լիալուսին, որը հայտնի է որպես «Գայլի լուսին», տեղի կունենա հունվարի 3-ին և կհայտնվի մի փոքր ավելի մեծ և պայծառ, ինչպես Գերլուսինը՝ շնորհիվ Երկրից ավելի մոտ հեռավորության։ Պիկ՝ ժամը 10:00 UTC-ի (Երևանի ժամանակով 14:00) սահմաններում: Տեսանելիություն՝ լուսնի ծագումից մինչև լուսաբաց, եթե եղանակը թույլ տա։
«Գայլի լուսին» անվանումը հունվարյան լիալուսնին տրվել է բնության հնագույն դիտարկումների շնորհիվ. հենց ձմռանն էր, որ գայլերը ավելի հաճախ էին ոռնում գիշերային անտառում, երբ սնունդը սակավ էր: Հունվարի լիալուսինը հայտնի է նաև որպես MoonAfterYule, IceMoon կամ CenterMoon՝ կախված տարածաշրջանից և մշակութային ավանդույթներից:
Լուսին Յուպիտերի մոտ․ նույն օրը Լուսինը կհայտնվի երեկոյան երկնքի ամենապայծառ մոլորակի՝ Յուպիտերի մոտ։ Համադրությունը հեշտ կլինի նկատել անզեն աչքով: Լավագույն դիտում (UTC)՝ մայրամուտից հետո և մինչև ուշ երեկո»։