Հասարակություն

Շիրակի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է 4 մարդ

Շիրակի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է 4 մարդ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական