Հասարակություն

Այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ․ ՀՀ ՆԳՆ

Այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ․ ՀՀ ՆԳՆ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական