Հասարակություն

Առաջիկայում ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները․ ԿԳՄՍ նախարար

Առաջիկայում ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ՀԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․

«Ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է՝ մեկնարկել ենք մանկավարժության և հոգեբանության 30 կրեդիտի ծրագիրը բոլոր այն քաղաքացիների համար, որ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն որևէ ոլորտում, սակայն չունեն մանկավարժի որակավորում։

Առաջիկայում ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները՝ թե՛ անձամբ տեսնելու՝ ինչքանով են դրանք օգտակար ու նպատակային, թե՛ նաև, ինչու չէ, դպրոցում դասավանդելու իրավունք ձեռք բերելու։

Հիշեցնեմ, որ այդ հնարավորությունն ունի դպրոցում դասավանդվող որևէ առարկայի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, դպրոցում դասավանդելու ցանկություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող յուրաքանչյուր ոք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական