Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, 28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 28-ի առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 31-ի երեկոյան, հունվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: