«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․
ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալներով 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի սեպտեմբեր Արկտիկայի միջին ջերմաստիճանը ամենաբարձրն էր վերջին 125 տարիների ընթացքում։ Ավելին, տարածաշրջանում բոլոր տասը ամենատաք տարիները տեղի են ունեցել վերջին տասնամյակում։
Այս փոփոխությունների ամենաակնառու ցուցանիշներից մեկը ծովային սառույցի վիճակն էր։ 2025 թվականին դրա առավելագույն մակերեսը ամենացածրն էր արբանյակային դիտարկումների 47 տարվա ընթացքում։
Անցյալ տարին նաև ռեկորդ սահմանեց տեղումների քանակով։ Ընդ որում, հունիսին ձյան ծածկույթի մակերեսը կազմել է 1960-ականների սկզբի ձյան ծածկույթի միայն մոտ 50%-ը։