Հասարակություն

Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական