Հասարակություն

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։

Ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական