Հասարակություն

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա վիրավոր

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբեի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են 32-ամյա Վասակ Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 63-ամյա Ալբերտ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 63-ամյա Սոնա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական