Հասարակություն

Որտեղ է ձյուն տեղում

Որտեղ է ձյուն տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական