Հասարակություն

2023-2025թթ․ ընթացքում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

2023-2025թթ․ ընթացքում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են․

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։
Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում՝ stateproperty.am-ում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում՝ e-auctions.am-ում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ տնօրինում։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական