Հասարակություն

Մի շարք ճանապարհների ձյուն է տեղում

Մի շարք ճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են.

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական