Հասարակություն

Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան

Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը:

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:

«Առավել ևս առողջապահական հանընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը գործընկեներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին։ Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական