Հասարակություն

Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած

Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում են տուն և ավտոտնակ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19։10-ին: Ավտոտնակում այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել է ավտոտնակի տանիքը (20 քմ)։ Վարորդը ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ. շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական