Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ամբողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 26-ին, 29-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ամբողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։