Հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.3%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.9%-ով,
Շինարարության ծավալն աճել է 18%-ով
Առևտրի շրջանառությունն աճել է 2.1%-ով
Ծառայությունների ծավալն աճել է 2.2 %-ով։
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 7.6%-ով (որից ներմուծումն աճել է 4.9%-ով, արտահանումն՝ աճել 12.1%-ով)։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչ այս ցուցանիշների հրապարակումը վստահ են եղել, որ տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի. «Գործընկերներ կան, որ ասում են՝ ավելին է լինելու»։
Նրա խոսքով, թվերը այսբերգի երևացող կողմն են. «Այս թվերից ներքև աշխատանք է կատարվում, որը պետք է արժանանա գնահատականի»։
Նա հիշեցրել է, որ, 2017թ. բյուջեի եկամուտների համեմատ, 2025թ. բյուջեի եկամուտները 130%-ով ավելացել են։