Հասարակություն

Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմի աշխատակից

Ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմի աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական