Հասարակություն

ARCA քարտով առևտուր անելիս հետվճար կտրամադրվի

ARCA քարտով առևտուր անելիս հետվճար կտրամադրվի

ՀՀ կառավարության որոշմամբ ARCA քարտով անկանխիկ վճարումներ անելիս քաղաքացիները 2% հետվճար կստանան:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ARCA վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր փոխգործակցության միջոցառմամբ  նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1%, և պետության կողմից՝ 1% համամասնությամբ»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Հետվճարը կտրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը, բայց ոչ ավել, քան 60.000 դրամը։

Հետվճար չի տրամադրվի տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարների, ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումների դեպքում։

Նշված է, որ այս նոր համակարգը կգործի 2026թ․ հունվարի 1-ից մինչև 2027թ. հունվարը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական