Հասարակություն

Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել տեսալսողական մեդիայի մասին օրենքում

Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել տեսալսողական մեդիայի մասին օրենքում

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

2020 թվականին ընդունված օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք իրավական անորոշություններ, որոնք խոչընդոտում են տեսալսողական մեդիայի ոլորտի հստակ և կանխատեսելի կարգավորմանը։ Առաջարկվող փոփոխությունները միտված են տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների հստակեցմանը, ատելության խոսքի, խտրականության, բռնության և քաղաքացիների վրա բացասաբար ազդող բովանդակության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական անվտանգության ուժեղացմանը։

Նախագծով հստակեցվում են թույլատրելի և արգելված բովանդակության սահմանները, կարգավորող մարմնին տրամադրվում է իրավական հիմք՝ օրինախախտումների գնահատման համար, սահմանվում են օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերահաղորդման նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմներ։

Փոփոխություններով նախատեսվում է նաև վերանայել տուգանքների համակարգը՝ ապահովելով պատասխանատվության համաչափությունը՝ կախված խախտման ծավալից և բնույթից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական