Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մասին որոշումը։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը՝ նախատեսելով, որ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու փոխարեն կտրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով։ Նախաձեռնությունը բխում է գործող օրենսդրական կարգավորումներից և միտված է հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։