Հասարակություն

Պետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կլինեն վճարովի կայանատեղիներ

Պետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կլինեն վճարովի կայանատեղիներ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը։

Նախագծով առաջարկվում է պետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կազմակերպել վճարովի կայանատեղիներ և ներդնել բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ՝ կուտակումներն ու հերթերը բացառելու, սահմանահատման գործընթացը պարզեցնելու և մաքսային սպասարկման ժամանակը կրճատելու նպատակով։

Նշվում է, որ նախաձեռնությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրման և բեռնափոխադրող տնտեսվարողների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա և բխում է կառավարության 2021–2026 թվականների ծրագրից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական