Հասարակություն

1 զոհ, 2 վիրավոր․ BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում

1 զոհ, 2 վիրավոր․ BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում

Դեկտեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել թ «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և  վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս․-ն է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական