Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը» հաստատելու մասին որոշումը։
Նախագծով առաջարկվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ նրանց տնտեսական կայունացմանը, արտագաղթի ռիսկի նվազեցմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է բիզնես ուսուցում և մինչև 12 ամիս ուղեկցում, ինչպես նաև գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում մինչև 2 միլիոն դրամի չափով։
Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացմամբ շուրջ 200 տեղահանված անձի կընձեռնվի ինքնազբաղվածության հնարավորություն։