Հասարակություն

Ձևավորվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Ձևավորվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Կարևորելով քաղհասարակության հետ համագործակցությունն ու կառուցողական երկխոսության ամրապնդումը՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 94-Լ հրամանով հաստատվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։

Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ոլորտներում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտներում ծրագրեր իրականացրած հասարակական կազմակերպություններ։

Հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգում ախտորոշված խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական