Հասարակություն

Մսամթերքի արտադրամասում արձանանագրվել է սանիտարահիգիենիկ խախտում

Մսամթերքի արտադրամասում արձանանագրվել է սանիտարահիգիենիկ խախտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական