2026 թվականը քաղաքական առումով նշանակալից տարի է լինելու Հայաստանի համար, քանի որ հունիսի 7-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ ՀՅԴ-ն ու՞մ հետ է լինելու ընտրապայքարում։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը ընգծեց, որ այժմ որևէ որոշում չկա։
«Մենք ծանրաքաշ որոշումներ կայացող կուսակցություն ենք․ այսինքն, որևէ մեկիս անհատական ճաշակով որևէ մեկիս մոտ որոշում չի կայացվում»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով՝ գուցե 2026 թվականի առաջիկա ամիսներին ՀՅԴ-ն իր որոշման մասին կտեղեկացնի հանրությանը։
Պատգամավորի խոսքով՝ թե՛ ընդդիմության, թե՛ իրենց կուսակցության գերագույն նպատակը 2026 թվականի համար այն է, որ ամեն ինչ անել, որ քվեն չփոշիանա։
Մանրամասները՝ տեսանյութում։