Հասարակություն

Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց

Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց

Ոստիկանությունը հետևողական և նպատակային պայքար է իրականացնում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ՝ բացահայտելով հանցավոր սխեմաներ և առգրավելով խոշոր քանակի թմրամիջոցներ։

Վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
35-ամյա քաղաքացին կալանավորվել է։

Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական