«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 26-ից սկսած ՀՀ-ում 15 օր շարունակ գործող հզոր անտիցիկլոնը, որը մեզ ապահովում էր արևառատ երկինք, չոր, առանց տեղումների եղանակ, քայքայվում է։
«Այն դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին իր տեղը զիջում է Սև ծովից եկող ցիկլոնին, որն իր հետ կբերի տեղումներ։ Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն հիմնականում ձյան տեսքով»։