Դեկտեմբերի 24-ին, ժամը 08։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, «Daewoo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Tesla» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ։
«Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, մեկ ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։