ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։
«Ընդհանուր առմամբ՝ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։ Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ»,- ընդգծել է Պապիկյանը։