Հասարակություն

Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ

Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ ՀՀ Կառավարության՝ 2024 թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» №1198-Ն որոշման համաձայն՝ նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություն)։ 

Ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում՝ մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։

Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ Կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

Պաշտոնակատարի պաշտոնում համապատասխան մասնագետի ներգրավման համար պահանջվող տեղեկատվությունը՝ այստեղ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական