2025 թվականի ընթացքում քաղաքական դաշտը լի էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով։ Ինչպես շատ քաղաքագետների և քաղաքական ներկայացուցիչների համար, այնպես էլ քաղաքագետ Արմեն Վարդանյանի համար տարվա կարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումն է։ Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը շեշտեց, որ այլ պայմանավորվածություններ էլ կան, որոնք ևս շատ նշանակալից են։
«Ամենակարևոր իրադարձությունը օգոստոսի 8-ի ստորագրած «TRIP»-ի մասին համաձայնագիրն է, ինչպես նաև տարեսկզբին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը»,-շեշտեց Արմեն Վարդանյանը։
2026 թվականին հասարակությանը ուղղված ուղերձում քաղաքագետը ընդգծեց, որ ցանկանում է ամենակարևորը՝ միայն խաղաղություն։
Մանրամասները՝ տեսանյութում