Հասարակություն

Թալին-Դաշտադեմ ճանապարհին մեքենա է այրվել

Թալին-Դաշտադեմ ճանապարհին մեքենա է այրվել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։33-ին, մարվել՝ 05։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական