Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։
«Ծանոթացել եմ նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։