Հասարակություն

Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP-ը

Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP-ը

Եգիպտոսում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։

Ինչպես հայտնել է նախարարությունը, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ եգիպտական կողմինը՝ ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, արդյունաբերության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։ Հանդիպման ավարտին ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական