«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Յակուտիայում շարունակվում են ծայրահեղ ցրտերը։ Եթե նախկինում մոտ −50 °C ջերմաստիճանները հիմնականում գրանցվում էին գիշերային ժամերին, ապա այժմ՝ տարվա ամենակարճ ցերեկների պայմաններում, այս մակարդակի սառնամանիքը պահպանվում է ամբողջ օրվա ընթացքում։
Ցրտի ալիքն ընդգրկել է մեծ տարածքներ՝ աշխարհի ամենացուրտ տարածաշրջանի տարբեր ուլուսներում։ Գիշերային նվազագույն ջերմաստիճանը նվազել է է՛լ ավելի՝ հասնելով −55 °C»։