Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում 24-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական