Հասարակություն

Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության գվարդիայի և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23․40-ին, Մոսկվա -Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Շիրակի մարզի Հովտուն գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի, որը օգոստոսի 8-ից Ամասիայի բաժնի կողմից հետախուզվում էր կաշառք տալու և պաշտոնեական կեղծիքին հանցակցելը մեղադրանքներով. խափանման միջոցը՝ բացակայելու արգելք։ Նա ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական