Հասարակություն

Տրանշ-2-ի Աշտարակ Թալին ծրագրի շրջանակում կառուցվել է մոտ 20կմ դաշտամիջյան ճանապարհ

Տրանշ-2-ի Աշտարակ Թալին ծրագրի շրջանակում կառուցվել է մոտ 20կմ դաշտամիջյան ճանապարհ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ Թալին 34կմ ծրագրի շրջանակում ոչ միայն կառուցվել է ռազմավարական նշանակության ճանապարհի հյուսիսային հատվածն ամբողջացնող 34կմ երկարությամբ հիմնական ճանապարհը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այլև տեղի բնակիչների համար՝ դեպի իրենց հողամասեր, որոշ համայնքների դեպքում նաև դեպի իրենց տներ նոր ճանապարհներ։ Արագընթաց նոր ճանապարհին հարակից բնակավայրերի որոշ հողամասեր տանող դաշտային մոտեցնող ճանապարհների մի մասի կառուցումը նախատեսված էր նախագծով, մի մասն էլ, սակայն, մանրամասն վերլուծության և տեխնիկական հետազոտությունների արդյունքում է ներառվել ծրագրի շրջանակում։

Կառուցված դաշտամիջյան ճանապարհները, որոնք տանում են դեպի հողամասեր, գրունտային են։ Հատկանշական է, որ, օրինակ, Կոշ համայնքի մի հատվածի դաշտային ճանապարհները, որոնք կառուցվել են ապահովելու բնակիչների մուտքը դեպի իրենց տներ, նաև ասֆալտապատվել են ծրագրի շրջանակներում՝ վերածվելով կարևոր դեր ունեցող համայնքային ճանապարհների՝ համապատասխան կահավորմամբ և ջրահեռացման համակարգով։

Նշենք, որ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կառուցվել է մոտ 20կմ դաշտամիջյան ճանապարհ։

Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

Ծրագրի ֆինանսավորում՝ ՀՀ կառավարություն և Ասիական զարգացման բանկ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական