Հասարակություն

Նախագահը պարգևատրել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Նախագահը պարգևատրել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական