Տավուշի մարզի պարեկները դեկտեմբերի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում կանգնեցրել են Մերսեդես-Բենց մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվել է, որ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում:
Պարզվել է նաև, որ նա հագուստի տակ թաքցրել էր ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ։
Ոսկեվան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։