Հասարակություն

ՀՀ կառավարությունից հերքում են

ՀՀ կառավարությունից հերքում են

ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով.

«Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական