Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ տրվում են արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գաղթակղությանը։
«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը։
Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։
Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։
Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով»։