Հասարակություն

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները

51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ:

Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները
Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են՝ 1.2 անգամ։

Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական